ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել Ներքին Չարբախում ընտրակաշառք բաժանելու մասին: Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը տեղեկացրել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին քվեարկելու համար վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկել է 20 հազար դրամ ընտրակաշառք, իսկ մեծամասնականով առաջարկվել է քվեարկել ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:




Լրահոս