Bloomberg-ի կանխատեսումները ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Bloomberg-ը գրում է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը, ակնկալվում է, որ կհաղթի խորհրդարանական ընտրություններում, որոնք առաջին ընտրություններն են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնք մահացու ցույցերի պատճառ դարձան: Բրյուսելում հիմնված European Friends of Armenia-ի հարցումների համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը հավանաբար կստանա ձայների 41 տոկոսը, իսկ կոալիցիայի կրտսեր անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` 33 տոկոսը: Ընտրությունների նախնական արդյունքները պարզ կլինեն քվեարկության ավարտից հետո: Երկու կուսակցություններն էլ չեն հայտնել՝ արդյոք պատրաստվում են կրկին կոալիցիա կազմել, թե ոչ:Bloomberg-ը նաև գրում է, որ 2008 թվականին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում Սերժ Սարգսյանը պարտության մատնեց նախկին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին, ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 10 մարդ էր մահացել: Լևոն Տեր- Պետրոսյանի Հայաստանի ազգային կոնգրեսը սպառնացել է կրկին ցույցեր կազմակերպել, եթե ընտրություններում խախտումներ գրանցվեն: 




Լրահոս