Քիչ առաջ Արարատում մեկնարկեց Ազգային ժողովի երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:
Ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, «Ժառանգություն»-ից. Ռուբիկ Հակոբյանը, «ՀԱԿ»-ից` Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ նախքան «եռյակի» համագործակցությունը ոչ իշխանական ուժերն առանձին-առանձին էին պայքարում ստեղծված իրավիճակի դեմ, իսկ երբ տեսան, որ Ազգային ժողովում իրենց ոչ մի նախագիծ չի ընդունվում, սկսեցին միասին գործել, ապա հարկադրված սկսեցին արդեն մարզեր այցելել:
«Գնալու ենք դեպի փոփոխություն: Դուք կհարցնեք` մինչև ուր, և ես պատասխանում են` մինչև վերջ»:
Ընդգծենք, որ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը չէր ընդունել երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հանրահավաք անցկացնելու հայտը: Այդ պատճառով էլ քաղաքական ուժերը որոշել են հանրահավաքն անցկացնել ոչ թե նախապես հայտարարված հրապարակում, այլ հարևանությամբ գտնվող հրապարակում: