Լ. Տեր-Պետրոսյանի ասուլիսը Վ. Օսկանյանի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասությունները կարելի է բացատրել նրանով, որ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն լինի իր կրտսեր գործընկերը, իսկ այժմ ԲՀԿ-ն ուզում է անկախ լինել և գործել, իսկ ՀՀԿ-ն ճանաչում է միայն տիրոջ և հպատակի հարաբերություններ: ՕԵԿ-ը եղել և մնում է ՀՀԿ–ի հպատակը”,- այսօր հանրային վերահսկողության միասնական շտաբում ընտրությունների ընթացքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա շեշտեց, որ իրենք պահանջում են արդար, օրինական ընտրություններ: Համատեղ ասուլիսի ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը նկատեց, որ իշխող կուսակցությունը փորձելու է բոլոր միջոցներով խախտի, և այն, ինչ տեսնում ենք այսօր, դրա ապացույցն է: Գումար բաժանած ԲՀԿ ներկայացուցչի վերաբերյալ նա նշեց, թե պետք չէ ամեն-ինչ սևը սպիտակով դիտարկել: Վ. Օսկանյանը հայտնեց, որ միջազգային դիտորդների հետ հանդիպում եղել է, և իրենք ներկայացրել են և՛ անձնագրերի վրա կնիքների անհետանալը, և՛ այլ խախտումներ: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, ավելի վաղ միասնական շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում էր ընտրախախտումների մասին ոչ միայն դրոշմակնիքների մասով, այլ նաև վստահված անձի կողմից բողոքների մասով: Նա վստահեցրեց, որ բոլոր 3 շտաբերից խախտումների ահազանգերի նույն պատկերն ունեն, և բոլոր 3 ուժերը հավասարապես են խախտումներն արձանագրում




Լրահոս