Անջատված Ցուցակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Դավիթաշեն թաղամասի 5/7 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Ժուժաննա Սուքիասյանը արձանագրություն է կազմել: Ըստ վերջինիս արձանագրության` ցուցակները պետք է լինեն կնքված եւ կարը զմռսված: Համաձայն օրենքի` ցուցակների էջերը չպետք է լինեն անջատ: Մեր թղթակիցն ընտրատարածք հասավ այն պահին, երբ ցուցակները կարվում էին: Ժուժաննա Սուքիասյանն իր մտավախությունը հայտնեց, որ հնարավոր է՝ ցուցակները դուրս բերվեն տեսամասից եւ ստորագրվեն, հետեւաբար՝ լցոնումներ արվեն: Նա մեզ տեղեկացրեց, որ չի նկատել՝ ցուցակները արդյոք դուրս տարվել են, թե ոչ. “Արդեն երկու ժամ է, ինչ ցուցակները քանդված վիճակում են: Ցուցակ N1-ի 22-30 էջերն անջատ են. իսկ ցուցակ N2-ից` 2 էջ է պոկված”: Մենք տեղում զրուցեցինք Սամվել Գեւորգյանի անվան դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պետրոսյանի հետ: “Ես գտնում եմ, որ կարիք էլ չկար դրա համար արձանագրություն գրել”:




Լրահոս