
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ռոզիկ Այվազյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 113.6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: