Exit-poll. Առաջատարների եռյակում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եվ ՀԱԿ-ն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Gallup International կազմակերպությունը հրապարակել է Exit-poll-ի արդյունքները:Կազմակերպության աշխատակիցներն առավոտից ընտրատեղամասերի մոտ հարցումներ են անցկացրել եւ ժամը 18-ի դրությամբ, առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: Ըստ այդմ, Exit-poll-ի ՀՀԿ-ն ստացել է 44,44 տոկոս ձայն:Հարցվածների 28,81 տոկոսը իր քվեն տվել է “Բարգավաճ Հայաստան”կուսակցությանը: Երրորդ տեղում Հայ ազգային կոնգրեսն` 6,33 տոկոսով: ՕԵԿ-ը ստացել է 6,16 տոկոս, “Ժառանգությունը”` 5,92 տոկոս, ՀՅԴ-ն` 5,18 տոկոս:Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստացել է 0,51, Հայկոմկուսը` 2,2, “Միավորված հայերը”` 0,45 տոկոս:
Ավելի վաղ armlur.am հայտնել էր, որ Gallup International Association ընկերությունը խորհրդարանական ընտրությունների օրը exit-poll է իրականացնելու 131 ընտրատարածքներում:




Լրահոս