Օրեր առաջ Մասիսի առաջին ատյանի դատարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի և Արթուր Զադոյանի գործով դատական նիստից առաջ և ընդմիջման ընթացքում դատարանի միջանցքում կրքերը թեժ էին:
Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանն ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու մեծ բանալիով (ձողով) հարվածել էր Կարապետյանի գլխին: Վերջինս էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ` վնասելով աջ ուսն ու աջ ոտքը: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարեց, թե Զադոյանն իրեն դարանակալել է եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել, որպեսզի ունեցած 57 հազար դոլար պարտքը չտա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Քնար Մանուկյան