
«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կիսվել է Անգլիայում իր ելույթներից ստացած տպավորություններով:
«Ռեալից» հեռացումը և «Մանչեստեր Յունայթեդ»-ի նման մեծ ակումբ տեղափոխվելը թույլ է տալիս ինձ աճել որպես ֆուտբոլիստ: Սա առաջընթաց է իմ կարիերայում,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում Դի Մարիան սեպտեմբերին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: