ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն անցկացված ԵԽԽՎ նիստի արդյունքներն ամփոփող արձանագրությունում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել երկրում բոլոր քաղբանտարկյալներին: Արձանագրության տեքստը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ներյացուցիչների և լրագրողների հետապնդումները, ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով բոլոր ձերբակալվածներին, ինչպես նաև՝ հարգանքով վերաբերվի իր քաղաքացիների իրավունքներին և ազատություններին», – ասվում է փաստաթղթում:

Մինչդեռ կալանքի տակ գտնվող ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատացել է, ինչի մասին տեղեկացրել են նրա փաստաբանները։ Ըստ նրանց՝ լրագրողին պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջուր չկա։ Նման պայմաններում նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակը վատթարացել է։

Ոչ մի երաշխիք չկա, որ նման պայմաններում Լեյլա Յունուսը կապրի մինչև տարեվերջ, նշել են փաստաբանները։




Լրահոս