Որքան են վաստակում հայտնի դերասանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջատար դերասանների եկամուտները նվազում են, իսկ ոլորտի շարքային աշխատողները բախվում են կարիերային դժվարությունների հետ: Այս մասին գրում է filmpro.ru-ն և ներկայացնում, թե ինչքան են վաստակում հայտնի անձինք:

Ռոբերտ Դաունի-կրտսերը մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար և պահպանել ամենամեծ եկամուտ ունեցող դերասանի տիտղոսը։

Լեոնարդո Դի Կապրիոյի հոնորարն ավելացել է 20 մլն դոլարով՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում կատարած դերի շնորհիվ:

Դուեյն Ջոնսոնը «Հերակլես» ֆիլմի համար ստացել է 12 մլն դոլար, իսկ Բրեդլի Կուպերը «Տղաների երեկույթ Վեգասում» ֆիլմի  համար ստացել է 15 մլն դոլար։

 Միկի Ռուրկին «Երկաթե մարդը» ֆիլմում նկարահանվելու համար առաջարկել են ընդամենը 250.000 դոլար։ Իսկ Ջոնա Հիլը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար ստացել է 60.000 դոլար հոնորար։




Լրահոս