Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն “Ուրբաթ” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման վերջնսական արդյունքներն: Հիշեցնենք, որ մարտ ամսից ԵՄԱ-ի կողմից մոնիտորինգի են ենթարկվելՀանրային ռադիոն, Հանրային եւ “Շողակաթ”, Հայկական երկրորդ, “Արմենիա”, “Շանթ”, “Կենտրոն”,”Երկիր Մեդիա” եւ “Արմնյուզ” հեռուստաընկերությունների աշխատանքները:”Նախընտրական քարոզչության ժամանակշրջանում հեռարձակող լրատվամիջոցները բավական հավասար հնարավորություններ են տրվել քաղաքական ուժերին եւ դա չեն ժխտում նաեւ կուսակցությունները: Ֆիքսելով հիմնական դրական գնահատականը` նշենք նաեւ, թե ինչ խնդիրներ կային:Լ Դրանք հիմնականում առնչվում են օրենսդրության անկատարությանը ԲՀԿ կուսակվցության եւ ավելի նվազ չափով ՕԵկ բարեգործական ակցիաներին եւ նախընտրական հանդիպումներին նվիրված որոշ նյութեր պարունակում էին թաքնված քաղաքական գովազդի անուղղակի հատկանիշներ: Նույն կամ գրեթե նույն սյուժեները եթեր են հեռարձակվել տարբեր հեռուստաընկերություններով”,- նշեց Նավասարդյանը` ավելացնելով, որ հակառակ հեռուստաընկերությունների դրական միտմանը, նույնը չի կարելի ասել քաղաքական գործիչների պատրաստակաության մասին, որպես օրինակ` բանավեճերից խուսափելը:
Նրա ներկայացմամբ, ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքում սահմանափակումների հստակ ընկալմանը խոչընդոտել են նաեւ սոցիոլոգիական հարցումների լուսաբանման մասին օրենսդրական դրույթների տարընթերցումները:
Բորիս Նավասարդյանի խոսքով, մարդկանց կողմից վստահություն չեն ներշնչում նաեւ Exit poll-երը, հաշվի առնելով տարբեր հեռուստաընկերությունների ներկայացված տարբեր արդյունքները, բացի այն, որ դրանք “հոգեբանական ճնշում են գործադրել: Մենք գիտենք, որ Հայաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո, ամեն ինչ չէ որ ավարտված է”:Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում մի շարք հեռարձակողների մոտ արձանագրվել է առանձին քաղաքական ուժերի նկատմամբ “բեւեռային վերաբերմունք”: “Կենտրոնում” ԲՀԿ-ն արժանացել է 65 դրական եւ ոչ մի բացասական անդրադարձի: Իսկ ՀՀԿ-ն ոչ մի դրականեւ 20 բացասական անդրադարձի: “Երկիր Մեդիայում” ՀՅԴ 29 դրական եւ ոչ մի բացասական անդադարձի, ԲՀԿ 23 դրական եւ 5 բացասական, իսկ ՀՀԿ-ն ոչ մի դրական եւ 17 բացասական անդրադարձի:Ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններից դաշինքից ամենաքիչ (1-23) բարեբնպաստ հաշվեկշիռն ունի ՀԱԿ-ը` գլխավորապես “Արմնյուզի” (0-12) եւ “Արմենիայի” հաշվին (017):