Մեր խաղը ստացվեց. Արթուր Սարկիսով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով «Խիմկի»-ի դեմ խաղում (3:2)  դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Մենք գիտեինք, «Խիմկի»-ն պետք է ագրեսիվ խաղ ցուցադրի, սակայն մենք կարողացանք թուլացնել նրանց մեկնարկային ակտիվությունը: Հետո խփեցինք գոլ, իսկ խաղակեսի վերջնամասում մի քիչ թուլացրեցինք, ինչից էլ օգտվեց մրցակիցը: Ընդմիջումից հետո մեր խաղը ստացվեց:

Ինչի՞ հաշվին ստացվեց հաղթել: Ուղղակի մենք օգտագործեցինք մեր պահերը: Իհարկե, ամեն ինչ կենտրոնացած էր հաղթական հաշվի հասնելու համար: Մեզ միավորներ էր հարկավոր և շատ ուրախ ենք այդ հաղթանակի համար», – նշել է նա:




Լրահոս