Արթուր Սարկիսովը կտեղափոխվի «Ամկար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է տեղափոխվի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Պերմի «Ամկար»,- հայտնում է «Sportbox»-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն գտնվում է պերմյան ակումբի տրամադրության տակ: Հայ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Կրասնոդարի «Կուբանը»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովն ավելի վաղ հանդես էր գալիս Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», որը վերջերս լուծարվել է:




Լրահոս