
Կրասնոդարի մարզի Կանևսկի շրջանում գերեզմանատնից անհետացել են հանգուցյալն ու դագաղը:
«Անցած հինգշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, անհայտ անձինք տեղի դերեզմանատանը փորել են շիրիմներից մեկն ու տարել հանգուցյալին՝ դագաղի հետ միասին: Դագաղի գտնվելու վայրը պարզվում է: Առայժմ դժվար է ասել՝ արդյոք դա վանդալիզմի ակտ է, թե՝ ոչ» – հայտնել են «Ինտերֆաքս»-ին տեղի իրավապահները:
Ոստիկանությունը չի բացառում, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մահացած տղամարդու հարազատները չեն կարողացել պայմանավորվել նրա հուղարկավորման տեղի մասին: