«Կրասնոդարը» հեռացրեց գլխավոր մարզչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կրասնոդարը» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

45-ամյա սերբ մասնագետը 2023 թվականի սկզբին էր գլխավորել «Կրասնոդարը», որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ձմեռային դադարի էր մեկնել առաջատարի կարգավիճակում։ Առաջանության վերսկսումից հետո կրասնոդարցիները ոչ-ոքի էին խաղացել «Ռուբինի» հետ (1-1) ու պարտվել «Ռոստովին» (1-2), ինչպես նաև երեկ դուրս էին մնացել Ռուսաստանի գավաթի խաղարկությունից։ ՌՊԼ-ում «Կրասնոդարն» այժմ երկրորդն է և մեկ միավոր զիջում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

«Կրասնոդարում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու պաշտպան Գեորգի Հարությունյանը։




Լրահոս