Այսօր ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004-ին:

Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան` կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ` կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ:

Կազմակերպվում են նաև գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ:




Լրահոս