Մայիսի 4-ի միջադեպից տուժածներն անվճար հոգեբանական խորհրդատվություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել բոլոր կարիքն ունեցողներին, որոնց թիվը մայիսի 7-ի դրությամբ կազմել է 124:Հոգեբուժական բժշկական կենտրոն
ԵՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոններ
Սթրես կենտրոն
Ինթրա հոգեկան առողջության կենտրոն
Այգ հոգեբանական աջակցության կենտրոն:
Հոգեբանական օգնությունն ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, սակայն տուժածներին այն ցուցաբերվում է անվճար:
Ինթրա կենտրոնի կողմից պատրաստակամություն է հայտնվել ստացիոնարից դուրս գրվելուց հետո էլ մայիսի 4-ի միջադեպից տուժածներին անվճար հոգեբանական խորհրդատվություն ապահովելու հարցում:




Լրահոս