Պեպե Ռեյնան բաց կթողնի մի քանի շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան  վնասվածքի պատճառով բաց է թողնելու մի քանի շաբաթ: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի կայքը:

Նա վնասվածք էր ստացել «Պաուլայներ» թիմի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է «Բավարիայի»` 5:1 հաշվով հաղթանակով:

Նշենք, որ Ռեյնան այս ամռանն է «Լիվերպուլ»-ից տեղափոխվել «Բավարիա», սակայն գերմանական ակումբում ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել:




Լրահոս