Գազի արտահոսք Կոնտինենտալ ռեստորանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշերն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին`”Կոնտինենտալ” ռեստորանային համալիրի մոտակայքում, գազատարից տեղի է ունեցել արտահոսք: Այս մասին armlur.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պարզվել է, որ “Մերսեդես S600” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք, սակայն առանց հրդեհի:
Տուժածներ չկան:




Լրահոս