Եվրատեսիլի ընթացքում Ադրբեջանում բողոքի ակցիաներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի ազգային ճակատի գերագույն մեջլիսի ղեկավար Հասն Կերիմովը Թուրանե գործակալությանը հայտարարել է, որ  Ադրբեջանի “Հասարակական ճակատ” ընդդիմադիր շարժումը ծրագրել է “Եվրատեսիլ” երգի մրցույթի ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել, եթե այդ ընթացքում երկրի իշխանություններն ազատ չարձակեն “խղճի բանտարկյալներին”:
Ընդդիմության 5-6 հազար կողմնակիցներ Բաքվի կենտրոնում կրելու են ,խղճի բանտարկյալներիե պատկերով շապիկներ, որի վրա գրված է “Ազատություն խղճի բանտարկյալներին”: Բացի այդ “Եվրատեսիլ”-ի մրցույթի տոմսեր ունեցողները հենց համերգի ժամանակ վանկարկելու են “Ազատություն խղճի բանտարկիյալներին”:
Ըստ Կարիմովի` օտարերկրացի հյուրերի հետ համապատասխան համաձայնությունն արդեն ձեռքբերված է:




Լրահոս