Կարմիր խաչի եվ Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է: Անրի Դյունանայի նախաձեռնությամբ 1863 թվականին կոնֆերանս է հրավիրվել, որն էլ հիմք է դրել միջազգային “Կարմիր խաչ” կազմակերպությանը: Դրա պաշտոնական անվանումը հաստատվել է 1928-ին` Հաագայում կայացած 13-րդ կոնֆերանսի ժամանակ: Իսկ 1886 թվականին, կազմակերպության 25-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ, հաստատվել է նրա նոր անվանումը` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպություն: Այժմ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության անդամ են ազգային 185 կազմակերպություններ։ Որոշ երկրների համար, որոնք հրաժարվում են ընդունել խաչի կամ մահիկի խորհրդանիշը, մի քանի տարի առաջ մտցվել է նոր խորհրդանիշ՝ Կարմիր բյուրեղ։




Լրահոս