Բեռլուսկոնիի առանձնատան առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միլանի դատարանում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստում լսել են նոր վկայություններ, որը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառուհու ծառայություններից օգտվելու մեջ: Գործով անցնող վկաներից Չիարա Դանեզեի խոսքերով` նա մասնակցել է Բեռլուսկոնիի առանձնատանը կազմակերպված երեկույթներից մեկին: Նա հայտնել է դատարանին, որ շոկային վիճակում է հայտնվել, երբ տեսել է, թե ինչպես է Բեռլուսկոնին շոյում երեկույթի մասնակից կանանց մարմինները:
Սակայն, Իտալիայի նախկին վարչապետը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքներն՝ իր տանը կազմակերպած երեկույթները անվանելով էլեգանտ ճաշկերույթներ:




Լրահոս