Սինգապուրում կարգելվի պատուհան լվանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինդոնեզիան դիմել է Սինգապուրի իշխանություններին բարձրահարկ շինությունների պատուհանները դրսից լվանալն արգելող օրենք ընդունելու պահանջով,քանի որ երկրում այս տարվա ընթացքում արդեն 10 աղախին բարձր հարկերում պատուհան լվանալու ժամանակ ընկել եւ մահացել: Նշենք, որ  Սինգապուրի աղախինների ուղիղ կեսը ինդոնեզիացի են: “Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Բարձրահարկ շինություններում դրսից պատուհան լվանալը պետք է արգելվի, քանի որ դրա պատճառով մարդիկ անիմաստ մահանում են,- նշել է Սինգապուրում Ինդոնեզիայի դեսպանատան աշխատակից Սուկմո Յուվոնոն:
 




Լրահոս