Beverly Hills հյուրանոցը 100 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Beverly Hills հայտնի հյուրանոցն արդեն մեկ դար է՝ կանգուն է, ընդունել է եւ շարունակում է ընդունել հոլիվուդյան աստղերին, քաղաքական գործիչներին եւ այլ հայտնի մարդկանց:  Շքեղ հյուրանոցը կառուցվել է 1912 թվականի մայիսի 12-ին, Beverly Hills քաղաքի կառուցումից երկու տարի առաջ: Այն կառուցել է ճարտարապետ Էլմեր Գրեյը: Շինարարությունն արժեցել է 500 հազար դոլար:  1992-ին այն ժամանակավորապես փակվել է: 100 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո վերաբացվել է 1995-ին: Ներկայում հյուրանոցն ունի 200 համար եւ 23 քոթեջ: Այստեղ մեկ գիշերն անցկացնելն արժե 500 դոլար:




Լրահոս