Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաեւ ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը եւ ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան: Ընտրություններում ես չեմ պարտվել, ,հաղթել ենե ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների եւ անվավերների մեխանիզմը: 
Ես շնորհակալություն եմ հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացին ընտրատեղամասեր եւ արտահայտեցին իրենց ազատ կամքը: Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով եւ մեծ ոգեւորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում եւ ընտրությունների օրը: 
Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը եւ միշտ հասանելի եմ լինելու նրանց համար: 
Նոր գումարման Ազգային Ժողովին ցանկանում եմ բեղմնավոր եւ օրինաստեղծ աշխատանք: 
Սարիբեկ Սուքիասյան




Լրահոս