Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այս տարի այլևս չի կարողանա օգնել Գերմանիայի հավաքականին. նա հիվանդացել է անգինայով:
Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում գերմանացիները հոկտեմբերին մրցելու են Լեհաստանի և Իռլանդիայի հետ, իսկ նոյեմբերին խաղալու են Ջիբրալթարի դեմ, ինչպես նաև՝ ընկերական հանդիպում անցկացնելու Իսպանիայի հավաքականի հետ: