Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մեկնաբանել է իր ինտիմ լուսանկարների՝ համացանցում հայտնվելու փաստը: Մինչ այդ նրա ներկայացուցիչը այդ միջադեպն անվանել է «Անձնական կյանքի իրավունքի աղաղակող խախտում»: Սակայն ինքը դերասանուհին ավելի կոշտ բնորոշում է ընտրել; «Դա սկանդալ չէ, դա սեռական բնույթի հանցագործություն է», – ասել է նա:
Օգոստոսին համացանցում հայտնվել էին հարյուրավոր հայտնիների անձնական լուսանկարներ: Հաքերների գործողություններից տուժածների թվում էին հայտնի դերասանուհիներ, մոդելներ և երգչուհիներ: Անհայտ հանցագործը հանրության ուշադրությունը հրավիրել է Ջենիֆեր Լոուրենսի լուսանկարների վրա և խոստացել նրա արխիվից ավելի «բաց» պատկերներ տեղադրել՝ համապատասխան գումարի դիմաց:
Ջենիֆեր Լոպեսի հետ մեկտեղ՝ կիբերհանցագործների զոհ են դարձել երգչուհի Ռիհանան, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, մոդել Քեյտ Ափթոնը, երգչուհի Սելենա Գոմեսը և ուրիշները: Սակայն հաքերներն այդքանով չեն սահմանափակվել. նշում է Independent-ը: Այս շաբաթ ռեալիթի-շուի աստղ և հայտնի ռեստլեր Հակլ Հոգանի որդին՝ Նիկ Հոգանը, դարձավ առաջին տղամարդը, ում անձնական լուսանկարները դարձան հանրության սեփականություն: