Կարիերայի ավարտից հետո Կական չի հեռանա ֆուտբոլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բրազիլիայի հավաքականի խաղացող Կական, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սան Պաուլու»-ի կազմում, հայտարարել է՝  կարիերայի ավարտից հետո ցանկանում է ղեկավար պաշտոն զբաղեցնել ֆուտբոլում, սակայն նշել է, որ մարզչական կարիերան իրեն չի հետաքրքրում:

«Եթե հիմա ավարտեի կարիերաս, չէի ցանկանա խաղադաշտի հետ կապված որևէ գործունեությամբ զբաղվել: Չէի ցանկանա մարզիչ կամ մարզչի օգնական լինել: Ավելի շուտ վարչական աշխատանք կկատարեի: Սակայն չեմ կարող ասել, թե ինչ որոշումներ կկայացնեմ 3-4 տարի անց»,- նշել է Կական:




Լրահոս