Նեյմարն արժանանալու է «Ոսկե գնդակին». Կակա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական վստահ է, որ «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ապագայում արժանանալու է «Ոսկե գնդակին»:

«Միշտ էլ եղել են փոփոխություններ: երեք անգամ «Ոսկե գնդակը» բաժին հասավ Ռոնալդոյին եւ Զիդանին, սակայն եղան նաեւ այլ ֆուտբոլիստներ՝ Ֆիգուն, Ռոնալդինյոն, ես, Ռիվալդոն, Կանավարոն, Օուենը:

Այնուհետեւ մրցանակը գլխավոր հավակնորդներ դարձան Մեսսին եւ Ռոնալդուն, ինչն արդարացի է, հաշվի առնելով, թե ինչ արդյունքներ են գրնացում նրան տարեցտարի:

Դժվար է ասել, թե ինչու լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդների ցանկում երկար ժամանակ չկար բրազիլացի ֆուտբոլիստ, սակայն սա պետք է զգուշացում լինի բրազիլական ֆուտբոլին:

Ճիշտն ասած՝ «Ոսկե գնդակի» արժանի ֆուտբոլիստ աճեցնելը հեշտ խնդիր չէ: Բարեբախտաբար, Նեյմարը զգալիորեն հզորացրել է իր խաղը Եվրոպա տեղափոխվելուց հետո: Նրա խաղն ավելի հասուն է դարձել: Նա արժանանալու է «Ոսկե գնդակին», ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է Կական:




Լրահոս