Միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով որ ի հավելումն ընտրության օրը հրապարակած հայտարարությունների՝ հանդես կգա նաև ամփոփիչ հայտարարությամբ.
“Մայիսի 7-ին, ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ, որին մասնակցել են Լևոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը, Հմայակ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը: Նիստի մասնակիցները արձանագրել են,որ քվեարկության օրը Միասնական շտաբի կողմից ընդունված և հրապարակված երեք հայտարարությունները ( ժամը 12-ին, ժամը 17-ին և ժամը 22-ին) օբյեկտիվորեն գնահատել են քվեարկության ժամանակ թույլ տրված բազմաթիվ օրինախախտումերը՝ միտված լինելով դրանց հետագա ծավալումը կանխելու նպատակին: Միասնական շտաբը որոշել է ընտրատեղամասերից ստացվող փաստերի վերլուծությունից հետո հանդես գալ ամփոփիչ հայտարարությամբ”,– ասված է տարածված հաղորդագրության մեջ:




Լրահոս