ՀՀ եվ ԼՂՀ նախագահները Ստեփանակերտում մասնակցել են տոնական միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետեւ նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել նաեւ Շուշիում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը: Տոնական միջոցառումներին մասնակցել են Գարեգին Բ-ն, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:




Լրահոս