Երեվանում պայթեցրել են ռոք-պանդոկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող “DIY փաբը”: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է:
Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին,”DIY փաբի” անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը:
Նա նշում է՝ չնայած ունենք համապատասխան նյութեր, որոնցով փաստվում է, թե ովքեր են պայթյունի հեղինակները, սակայն, ոստիկանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում: “Կոտրելով ապակին, բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված արված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի՝ մինչեւ մեղավորները չպատժվեն”,- հայտարարել է երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը:
“Առավոտի” տեղեկություններով “DIY փաբը” պայթեցնելու պատճառը այնտեղ հավաքվողներն են, որոնց մեջ լինում են նաեւ նույնասեռականներ:




Լրահոս