Տ. Մարգարյան շնորհավորել է Երկրապահի օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում  շնորհավորել է Երկրապահի օրվա կապակցությամբ։
Շնորհավորանքում ասվում է.
“Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ:
Կասկածից վեր է այն մեծ դերակատարումը, որ ունեցել է հայ երկրապահը Արցախյան ազատամարտի մեր փառապանծ հաղթանակի կերտման գործում: Ընդ որում, հատկանշական է, որ երկրապահը ոչ թե կոչում է, որը տրվում է այս կամ այն անհատին, այլ բնատուր, գեներով փոխանցվող հոգեվիճակ, որը հախուռն արտահայտվում է բոլոր այն դեպքերում, երբ Հայրենիքը վտանգի մեջ է: Ու նաեւ դրանով է պայմանավորված, որ երկրապահը մշտապես սիրված ու հարգված է հայերիս համար: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով իրենց լուման բերեցին մեր բոլոր հաղթանակների համար: Նաեւ խորին խոնհարում բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի, մեր այսօրվա ու վաղվա համար: Սիրելի երկրապահներ, մեկ անգամ եւս շնորհավորելով ձեզ տոնի կապակցությամբ, վստահեցնում եմ, որ երբեք չի մոռացվի այն սխրանքն ու նվիրումը, որ հանդես եք բերել հանուն մեր հայրենիքի:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ, այրիներ եւ զավակներ,
Ձեզ նույնպես շնորհավորելով Երկրապահի օրվա կապակցությամբ, առանձնակի եմ խոնհարվում ձեր առաջ: Վստահաբար դուք արժանի եք այդ խոնհարումին ու հարգանքին: Եվ թե՛ որպես Տարոն Մարգարյան անհատ, եւ թե՛ որպես Երեւանի քաղաքապետ, վստահեցնում եմ ձեզ, որ իմ ուժերի եւ հնարավորությունների սահմանում շարունակելու եմ աջակցել ձեզ”։




Լրահոս