«Շալկե»-ն խնդիրներ ուներ պաշտպանության գծում. Դի Մատեո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շալկե»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն կարծիք է հայտնել, թե հիանալի թիմի հետ է խաղալու: Նշենք, որ հոկտեմբերի 7-ին իտալացի մասնագետը  պայմանագիր էր ստորագրել «Շալկե»-ի հետ:

«Գելզենկիրխեն գալու պահից ուսումնասիրում եմ «Շալկե»-ի մասնակցությամբ խաղերի տեսանյութերը: Աշխատելու եմ գերազանց թիմի հետ, որը հարձակվողական մեծ ներուժ ունի: Սակայն վերջին խաղերում «Շալկե»-ն խնդիրներ ուներ պաշտպանության գծում: Վստահ եմ, որ դեռ կուրախացնենք երկրպագուներին և գերազանց ֆուտբոլ կցուցադրենք», – նշել է նա:




Լրահոս