Ամերիկյան NASA-ի մասնագետները Մարս թռչելու համար նախապատրաստում են
13 տարեկան Ալիսս Կարսոնին: Փորձագետները համարում են, որ աղջիկը միանգամայն համապատասխանում է կարմիր մոլորակի առաջին այցելու դերին:
Ֆրանսերենին, իսպաներենին, չինարենին և թուրքերենին տիրապետող աղջիկը թռիչքնին պատրաստվելու գործում հաջողությունների է հասել, տեղեկացնում է Metro-ն:
Ալիսսա Կարսոնը դարձել է աշխարհում միակ մարդը, ով եղել է MASA-ի բոլոր՝ երեք համաշխարհային ճամբարներում, որոնք գտնվում են տարբեր երկրներում: Ամերիկյան տիեզերական գործակալության աշխատակիցներն արդեն նրան շնորհել են blueberry (հապալաս) գաղտնաբառը:
Լուիզիանա նահանգի Բատոն-Ռուժ քաղաքի բնակչուհին չի էլ մտածում այն մասին, որ կարող է անհաջողության մատնվել: Դպրոցահասակ աղջկա խոսքով, Մարս թռչելը նրա կյանքի հիմնական նպատակն է:
Աղջկա ծնողները նրան լիովին սատարում են և ասում, որ իրենց մոտ ամեն բան ծրագրված է 20 տարի ժամկետով: Նման երիտասարդ տարիքում Ալիսսա Կարսոնն արդեն դասախոսություններ է կարդում դպրոցներում՝ հավաստիացնելով իր հասակակիցներին, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ այն, ինչ ուզում է: