Ստեփանակերտում նոր հյուրանոց է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում “Եվրոպա” նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են “Արդշինինվեստբանկի” նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը կարևորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:




Լրահոս