Միջոցառում Սիրահարների եվ Մանկական զբոսայգիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 9-ին ժամը 13:00-ից 19:00-ն Երևանի Սիրահարների և Մանկական զբոսայգիներում տեղի կունենա “ՄԵՐ ԱԶԳԵՐԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ” խորագրով ֆոտոցուցահանդեսներ: Միջոցառումը, որը նվիրված է  Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է “Համահայկական երիտասարդական շարժում” Հ/Կ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ: Ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ` մեկնաբանություններով, փակցվելու են նաև պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ: 
Այգիներում տիրելու է տոնական տրամադրություն, հնչելու է Հայրենական Մեծ պատերազմի տարիների երգեր, ուրախ տոնական երաժշտություն: Բոլոր այցելուներին նվիրվելու են Գեորգևյան ժապավեններ և շնորհավորական բացիկներ: 
Ժամը 16:00-ից նշված զբոսայգիներում կազմակերպվելու է նաև համերգ` ուսանողական համույթների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սևեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և բարձր պահելու հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, ինչպես նաև ԱՊՀ երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ: 




Լրահոս