Շուշիի ազատագրումը ամբողջ հայության տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոների կապակցությամբ, Շուշիի ազատագրումն ամբողջ հայության տոնն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շուշիի ազատագրման 20-ամյակին և մայիսյան հաղթանակնեևրին՝ ասաց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: “Հայ տղամարդիկ ի ծնե զինվորներ են և մենք, եթե կարիք լինի, կրկին հաղթանակ կտանենք հակառակորդի նկատմամբ”,-ընդգծեց Եղիազարյանը:
Նա կարծում է, որ այսօր ժողովրդի մարտական ոգին այնքան էլ բարձր չէ, ինչպես եղել է 1988-ին, սակայն այդ մարտական ոգին կարելի է արթնացնել՝ մարդկանց հետ շփվելու միջոցով: “Արաբո” ջոկատից 20 հոգի մասնակցել են Շուշիի ազատագրման օպերացիային: “Արաբոե ջոկատի հրամանատարն անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և սադրանքներին՝ նշեց, որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են հայերի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար` “Նրանք գնալով լկտիանում են և պետք է տալ նրանց համապատասխան պատասխան”:
Եղիազարյանն նշեց, որ Շուշիի ազատագրումը պետք է նշել ավելի մեծ շուքով, պետք է կազմակերպվեն շքերթներ և այդ գաղափարը մեծարվի ամբողջ ժողովրդի շրջանում:




Լրահոս