Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ ցանկություն ունի թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Նա այդ նպատակի իրականացման համար պատրաստ է վաճառել Ռամիրեսին, Մոհամեդ Սալահին, Վիկտոր Մոսեսին, Ռայան Բերտրանդին եւ Ջոն Օբի Միկելին:
Ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար անհրաժեշտ է նոր ֆուտբոլիստ գնելուց առաջ վաճառել ներկա կազմից մի քանի խաղացողների: