ԱՕԿՍ-ին վտանգ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է ԱՕԿՍ-ի մասին:
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության /հանրության շրջանակներում հայտնի ԱՕԿՍ-ի/ շենքի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ այն անհիմն է և Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում: Խնդիրն առնչվում է շենքի հետնամասում` Լալայանց փողոցի վրա գտնվող կցակառույցի եզրամասին:Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկել է Երևանի քաղաքապետարանի կողմից Պուշկինի և Լալայանց փողոցների միջանկյալ տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագիրը և արձանագրել պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկել է`
ա/ Լալայանց փողոցի նոր կառուցապատման նախագիծը մշակել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմական միջավայրին հարազատ և ապահովել փողոցի հորինվածքի տարածական ու տեսողական ընկալումը և ընդհանրությունը:
բ/ կատարել կցակառույցի ուսումնասիրման և չափագրման աշխատանքները, հաշվի առնելով դրա վատ վիճակը և նախկինում կատարած փոփոխությունները, մշակել վերականգնման և վերակառուցման նախագիծը:
գ/ աշխատանքների ընթացքում իրականացնել հարակից տարածքում առկա հուշարձան-շենքերի հիմքերի և ստորգետնյա պատերի ամրացումը:
Վերոնշյալ առաջարկները 2012 թ. հունվարի 24-ի N 01/14-1/1509-12 գրություններով ուղարկվել են կառուցապատողին և Երևանի քաղաքապետարան, որոնց կողմից բարձրացված խնդիրները ընդումվել են:
Հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, ,Լոկալ Դիվեոփըրզե ՍՊԸ-ն ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանն է ներկայացրել նոր էսքիզային նախագիծ, որը համաձայնեցվել է, ինչպես նաև սեփականատերը ստորագրել է պահպանական պարտավորագիր: Միաժամանակ սեփականատերը գրավոր իրազեկվել է, որ օրենքով սահմանված կարգով Լալայանց փողոցի կառուցապատման և Աբովյան 3 հուշարձան-շենքի կցակառույցի վերակառուցման աշխատանքային նախագծերը անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ:




Լրահոս