Ծեծել են Արարատի ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Lragir.am  -ի տեղեկություններով անցած գիշեր, ժամը 12-ի մոտ 10-12 հոգի Արարատի հիվանդանոցի մոտ ծեծել են Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին: Կարեն Խաչատրյանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Նա մոտ երեք ամիս առաջ անցել է ՀՀԿ-ի շարքերը, խոստանալով, որ եթե իրեն նշանակեն քաղաքի ոստիկանապետ, ինքը ընտրություններին առավելագույն ձայներ կբերի ՀՀԿ-ին: Գործարքը կայացել է, սակայն ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Արարատում պարտություն է կրել:
Լրատվամիջոցի տեղեկություններով, ՀՀԿ-ում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու և ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև “մանևրելու” մեջ: Ըստ տեղեկությունների, նրանից հետ են պահաջում տրված գումարները, և այս միջադեպը կարող է կապված լինել դրա հետ:




Լրահոս