Հայտնի է ԼՂՀ նոր գլխավոր դատախազի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է գրել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատի հրաժարական տված նախագահ Արթուր Մոսիյանը, որը բավականին լավ իմիջ ունի Արցախում, այլ աշխատանքի է անցնելու:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ Մոսիյանին կնշանակեն ԼՂՀ կառավարությունում բարձր որեւէ պաշտոնի, կա՛մ՝ Արցախի դատախազ:

Երեկվա դրությամբ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ որոշում է կայացվել Մոսիյանին նշանակել ԼՂՀ գլխավոր դատախազ: Մենք երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք այս առիթով զրուցել Ա. Մոսիյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց վարորդն ու ասաց, թե Մոսիյանը խորհրդակցության է, չի կարող մեր հարցերին պատասխանել:




Լրահոս