Հերոսների մասին երիտասարդության անտեղյակության հարցում մեղավորություն ունի պետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նրանցից շատերին երիտասարդներն այսօր չեն ճանաչում, դա ամենացավալի խնդիրներից մեկն է”,- այսօր  լրագրողների  հետ  հանդիպմանը ասաց  նա:Նարեկ Գալստյանի խոսքով՝ հաղթական պայքարները կարևոր ազդեցություն պետք է ունենան երիտասարդ սերնդի դաստիարակության վրա, քանի որ ազգային խառնվածքը կերտվում է այս իրողությունների շնորհիվ:Նա նկատեց, որ դրական է այն, որ կենդանի լեգենդները այսօր շփվում են նաև երիտասարդության հետ: Սակայն գտնում է, որ հերոսների մասին երիտասարդության անտեղյակության հարցում իր մեղավորությունը ունի պետությունը։“Պատերազմը պետք է լինի ուսանելի մոդելներ երիտասարդության դաստիարակման համար: Դա անում են բոլոր պետությունները և բոլոր ազգերը, մենք ունենք այս առումով որոշակի թերացում”,- ասաց նա:ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, պատմաբան Ալիկ Ղարիբյանն էլ իր հերթին նկատեց, որ Ադրբեջանում արգելել են սերիալների ցուցադրումը և ուշադրության կենտրոնում են ազգային հերոսները:“Հակառակորդի համար, շատ ծանր հարված էր, մի հանգամանք, ինչի մասին մենք հաճախ ենք մոռանում՝ ավելի կարևորություն տալով սպառազինական հնարավորություններին։ Սա վկայում է այն մասին, որ ռազմական բարձր պատրաստվածությունը ենթադրում է նաև հաղթական, ոգի առանց որի սպառազինությունները ոչինչ են”,- նկատեց նա:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` թեև մենք ունենք շատ ազգային հերոսներ, սակայն ամենացավալին այն է, որ երիտասարդները չեն ճանաչում նրանցից շատերին:

 

 

 

 

 

 




Լրահոս