Թուրքիայում հայկական գերեզման է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թաշքյոփրու շրջանում  առատ տեղումների պատրճառով դպրոցի պատի փլուզման հետանքեւով հայկական պատմական գերեզման է բացահայտվել: Թաշքյոփրույի երկու քաղաքացի, փորձել է գիշերով փորել գերեզմանը, սակայն ձերբակալվել են` պատմական գերեզմանը պղծելու մեղադրանքով:Շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է դպրոցի պատի վերանորոգման աշխատանքները եւ եթե հաստատվի, որ պատը պատմական արժեք ունի, տարածքում նաեւ պեղումներ կսկսվեն: Դպրոցի հարևանությամբ գտնվող թաղամասի բնակիչները պնդում են, որ դպրոցի տարածքում տարիներ առաջ հայկական գերեզմանոց է եղել: Քաղաքացիները կարծում են այդ գերեզմանները եւս կարող են հայկական լինել:




Լրահոս