Մայիսի 9-ը հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդ ունի մեզ համար. Ազատ դեմոկրատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ”  կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի Հաղթանակի տոնի առթիվ:
Շնորհավորանքում, մասնավորապես,  ասվում է. “Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով եւ Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդ ունի մեզ համար: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած մեր հայրենակիցները հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման, նույն ոգով էլ մեր քաջարի հայորդիները ազատագրեցին Շուշին` ամրագրելով հայ ժողովրդի հաղթանակը արցախյան պատերազմում եւ վերահաստատելով ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը: “Ազատ դեմոկրատներե կուսակցությունը շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի առթիվ, համոզված է, որ Հայաստանի հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունը եւ քայլելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով”:




Լրահոս