Հայ զինվորի զոհվելու մասին լուրը հերքվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում և ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու հատվածում հայկական “դիվերսիոն” մի խմբավորում, երեկ առավոտյան, ադրբեջանական կողմ ներթափանցելու փորձ է արել, ինչի հետևանքով մեկ հայ զինծառայող է սպանվել: Նշենք, որ այդ լուրը՝ “Կհաստատվի՞, թե կհերքվի վերտառությանե ներքո՝ տպագրել էր այսօրվա “Հայկական ժամանակը”՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Իբրև մեկնաբանություն, Սենոր Հասրաթյանը հայտնեց. “Լավ կլիներ կենտրոնանայիք այսօրվա տոնական միջոցառումների, Եռատոնի վրա, այլ ոչ թե ուշադրություն դարձնեիք ադրբեջանական սադրիչ պրոպագանդային՝ սադրիչ և շինծու”:




Լրահոս