Գեղարքունիքում նշվեց մայիսյան հաղթանակների տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղարքունիքի մարզկենտրոնում եւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման քսաներորդ տարեդարձներին նվիրված տոնակատարությունը: Գավառ քաղաքում Մեծ հայրենական պատերազմում զոհված հայորդիների հուշարձանին  ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազտամարտի վետերաններ, քաղաքի մշակութային ու կրթական հիմնարկությունների, ուժային կառույցների ղեկավարներ եւ աշխատակիցներ: Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրվեցին Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Վարդենիկ, Լճաշեն, Ձորագյուղ, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Նորատուս, Գեղարքունիք , Մեծ Մասրիկ եւ այլ գյուղական խոշոր համայնքներում: Միջոցառումներն ուղեկցվել են ճաշկերույթներով:




Լրահոս