Սարկիսովը՝ Առաջին դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը ճանաչվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 

 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 38 տոկոսը: Երկրորդ տեղն է զբաղեցրել Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Ամադու Մուտարին, ով ստացել է ձայների 29.9 տոկոսը:

Նշենք, որ սեպտեմբերին Սարկիսովը մասնակցել է երեք հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: 




Լրահոս