113-ամյա ամերիկուհին խաբել է Facebook-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Միննեսոտա նահանգի ամենատարեց կինը՝ 113-ամյա Աննա Ստոերը, ստիպված է եղել դիմել խաբեության՝ Facebook-ում գրանցվելու համար: Բանն այն է, որ սոցիալական ցանցը հնարավորություն չեն տալիս գրանցել 1905թ.-ից առաջ ծնվածների տարեթիվը, իսկ Աննան ծնվել է 1900թ.-ին:

Տարեց կնոջը ինտերնետին ծանոթացնելու գործում որոշել է աջակցել տեղի առևտրային գործակալը: Նա Աննայի հետ պատահաբար է ծանոթացել: Գործակալը խանութ է այցելել կնոջ 85-ամյա որդին՝ մոր համար բջջային հեռախոս գնելու: Ջոզեֆ Ռամիզը ցնցվել է զարմանքից՝ տեղեկանալով, որ գնորդի մայրը շուտով 114 տարեկան կդառնա: Նա անմիջապես որոշել է ծանոթանալ տարեց կնոջ հետ, և այժմ, իր իսկ խոսքով, դարձել է նրա ընկերը:

Չնայած պատկառելի տարիքին, Աննան ակտիվորեն օգտվում է պլանշետից և էլեկտրոնային փոստից, իսկ այժմ արդեն իր ընկերների հետ շփվում է Facebook-ի միջոցով:

8ac65079db0cd0cf1e75989e489f3ac0




Լրահոս